Логотип

Աստանայի և Երևանի հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի

Աստանայի և Երևանի հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևըհայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի: Այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Հայ-ղազախական հարաբերությունները դուրս են գալիս ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին ասված է մեր ստորագրած համատեղ հայտարարության մեջ։ Անշուշտ, այս որոշումը կամրապնդի երկու երկրների բարեկամությունը և բազմապլանային համագործակցության նոր փուլ կբացի», – ասել է Տոկաևը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Փաշինյանը և Տոկաևը Աստանայում կայացած բանակցությունների արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն, հայտնում է Sputnik Ղազախստանը։

Երկկողմ բանակցությունների արդյունքում ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր, մասնավորապես, գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պաշտպանության և պահպանման, երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողամասերի փոխադարձ տրամադրման մասին, Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թթ. ճանապարհային քարտեզը:

Ստորագրվել են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տնտեսության, առողջապահության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում երկու երկրների նախարարությունների և գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:

Նշենք, որ նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան: Նոյեմբերի 21-ին կայացել են Փաշինյանի բանակցությունները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Sputnik Արմենիա