Логотип

Զարուհի Հովհաննիսյան․ Կոնկրետ կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն ուղղակի անընդունելի է

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրել է. «Ես, իհարկե, չեմ հասկանում ու չեմ հասկանա Լիդյա Մանթաշյանին ևս 3 ամիսով կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, փաստացի կինը մինչև 2026 թ. փետրվարի 25–ը պետք է մնա բանտում և ինչու՞։

Բազմիցս գրել, բարձրաձայնել եմ կալանքի կիրառման հետ կապված համակարգային խնդրի մասին, որն առկա է Հայաստանում, և քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալներին։ Դա համակարգային հարց է, բայց կոնկրետ կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն ուղղակի անընդունելի է։

Նշեմ նաև, որ նույն գործով անցնող միակ կինն է, և կան այլ տղամարդիկ, որոնց խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։

Ցավոք, քննիչի արգելանքի պարագայում նույնիսկ տեսակցություններն են սահմանափակվում, և կնոջ հետ հանդիպել հնարավոր չէ»։

Aysor.am