Логотип

2 ամսով կալանավորվել է Գյումրու քաղաքապետի որդին

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, դիմակավորված անձինք առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ։ Նոյեմբերի 20–ին նա ձերբակալվել էր։

Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ մի խումբ անձանց կազմում խուլիգանություն կատարելու մեջ: