ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ից պաշտոնապես չի ստացել Ուկրաինայում կարգավորման որևէ ծրագիր:
«Հիմա լրատվամիջոցներում շատ են արտահոսքերը՝ քննարկումներ, կետեր, պլաններ… Որոշ հոդվածներում խոսվում է ինչ-որ քանակի կետերի մասին, մյուսներում՝ մեկ այլ քանակի կետերի մասին… Պաշտոնապես ռուսաստանյան կողմը՝ արտաքին գործերի նախարարությունը, իսկ դա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շփման հաստատված խողովակ է, նման առաջարկներ, պլաններ ընդհանրապես չեն ստացել։ Մենք բաց ենք երկխոսության համար», – ասել է նա «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։
Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխանում է Արևմուտքի բոլոր հարձակումներին՝ ամեն անգամ պատասխան միջոցներ մշակելով այնպես, որ հաշվի առնի իր շահերը:
Նրա խոսքով՝ անշնորհակալ գործ է մեկնաբանել ուկրաինական ճգնաժամի կարգավորման ԱՄՆ խաղաղ ծրագրի մասին արտահոսքերը, որոնք հայտնվել են ԶԼՄ-ներում: ԱԳՆ-ն կպատասխանի, երբ այդ հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն հայտնվի։
Sputnik Արմենիա
