Логотип

Զելենսկին և Թրամփը հաջորդ շաբաթ կքննարկեն խաղաղության նոր պլանը, եվրոպացիները քննադատում են այն

Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկեն ԱՄՆ նոր խաղաղության առաջարկները, այս մասին, հղում կատարելով անանուն աղբյուրին, տեղեկացրել է բրիտանական Sky News հեռուստաալիքը։

Մինչ այդ, ըստ Sky News-ի, Զելենսկին ԱՄՆ ծրագիրը կքննարկի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդների հետ։

«Ծրագիրը գրեթե անկասկած կհանդիպի Եվրոպայի դիմադրությանը. մեր աղբյուրների համաձայն՝ ծրագիրը երեկ կտրուկ քննադատության է ենթարկվել Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Հատկապես կոշտ առարկություններ են հնչեցրել Լեհաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Լիտվան և Գերմանիան»,- գրել է Sky News-ը։

Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ ԵՄ-ը, հավանաբար, հույս ունի, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կկարողանա փոփոխություններ կատարել խաղաղության ծրագրի նախագծում։

News.am