Կիևում Ադրբեջանի դեսպանատան համալիրին վնաս է պատճառվել Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անսարքության պատճառով։ Այս մասին նշվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում՝ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաևի հանդիպումից հետո։
«Ռուսական կողմն իր անկեղծ ափսոսանքն է հայտնում միջադեպի կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, առկա տեղեկատվության ուսումնասիրման հիման վրա պարզվել է, որ Կիևում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության համալիրին հասցված վնասը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի զինված ուժերի ՀՕՊ համակարգերի անսարքության, ենթադրաբար՝ Patriot հրթիռի անկման պատճառով է եղել»,- նշվել է հայտարարության մեջ։
News.am
