Логотип

Wizz Air-ը հունվարի 13-ից կգործարկի Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով չվերթեր

Wizz Air ավիաընկերությունը 2026 թվականի հունվարի 13-ից կգործարկի Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով չվերթեր, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի լրատվության բաժինը։

Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Հոկտեմբերի 1-ին Wizz Air-ը հայտարարել էր, որ դադարեցնում է Վիեննա թռիչքները և առաջարկում նոր ուղղություններ՝ բազավորվելով Հայաստանում։ Ընդհանուր առմամբ՝ Wizz Air-ը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով՝ դեպի 9 երկիր:

Armenia Today