Логотип

ՀԱԵ Ռուսաստանի թեմ․ Քրիստոնեության դեմ պայքարը դարձել է հետխորհրդային տարածքի պատուհասը

Քրիստոնեության դեմ պայքարը դարձել է հետխորհրդային տարածքի պատուհասը, մասնավորապես, դա տեղի է ունենում Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների ոլորտի մասնագետ Վարդան Պողոսյանը:

«Մեր ժամանակների պատուհասը հետխորհրդային տարածքում քրիստոնեության դեմ քողարկված պայքարն է և ոչ միայն. ինչ–որ պետության գործակալական ցանցին դիմակայելու պատրվակով ամբողջ դավանանքներ են արմատախիլ արվում։ Որպես օրինակ կարող եմ բերել Հայաստանը, որտեղ մտացածին մեղադրանքներով գործող իշխանությունները քրեական գործեր են հարուցում և հետապնդումներ կազմակերպում»,-ասել է նա «Կրոն և աշխարհ» համաժողովում, որն անցկացվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում:

Հոգևորականը նշել է, որ ՀՀ իշխանությունների ապակառուցողական գործունեության արդյունքում կալանավորվել են երեք արքեպիսկոպոսներ, որոնցից երկուսն անազատության մեջ են ավելի քան չորս ամիս:

Sputnik Արմենիա