ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային տրվել է վերջնաժամկետ՝ ընդունելու Վաշինգտոնի առաջարկած 28 կետից բաղկացած խաղաղության պլանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ վերջնաժամկետը գործում է մինչև նոյեմբերի 27-ը։
«Ես շատ վերջնաժամկետներ եմ ունեցել, բայց եթե ամեն ինչ լավ է ընթանում, դրանք սովորաբար երկարացվում են։ Սակայն հինգշաբթի օրը վերջնաժամկետ է»,– ասել է Թրամփը։
Պլանի բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն մամուլում շրջանառվում է մի փաստաթուղթ, որը նախատեսում է մի շարք զգայուն զիջումներ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի հետ խաղաղություն ձեռք բերելու նպատակով։
