Логотип

Բագրատ սրբազան․ Լիդյայի վճռով դատարանը ևս մեկ մեխ խփեց արդարադատության դագաղին

«Սրբազան պայքարի» գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի վերաբերյալ կայացրած որոշումով դատարանը ևս մեկ անգամ փաստեց իր հրահանգավորված և կամակատար լինելու մասին՝ ևս մեկ մեխ խփելով առկա արդարադատության դագաղին: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բաց նամակ է հղել ՔԿՀ–ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է 3–ամսյա կալանքի տակ թողնել «Սրբազան պայքարի» գործով անցնող Լիդյա Մանթաշյանին։

«Ինչ էլ որ անեք, ինչպես էլ վարվեք միևնույնն է՝ այս պայքարը անվարան շարունակվելու է մինչև մեր երկրի կատարյալ ազատագրումը: Իսկ Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը»,–նշել է Բագրատ սրբազանը։

Նա շնորհակալություն է հայտնել երեկվա համախումբ աջակցության և զորակցության համար՝ մեծապես գնահատելով բոլոր նախաձեռնողներին, բանախոսներին և բոլոր մասնակիցներին և կոչ է արել հայ ժողովրդին չերկնչել, չվախենալ որովհետև երազանքներն ու իղձերն ավելի մեծ են, քան կյանքի օրերը:

Sputnik Արմենիա