Логотип

Հրդեհ է բռնկվել Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին. այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք

Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից 5 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ։

«Նախնական տվյալներով այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ–ից նշում են, որ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Sputnik Արմենիա