Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հոգևոր խորհրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը դիմել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին և Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Սրբազանին՝ հիշեցնելով նրանց ձերբակալված հոգևորականների մասին։
Ավելի վաղ երկու թեմի առաջնորդները մասնակցել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագներին և դեմ քվեարկել քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) կարգալույծ անելուն։
«Գալու է օրը, և հանդիպելու եք ապօրինաբար անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին։ Ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ։ Իսկ այդ օրն անպայման գալու է»,- գրել է Իգնատյանը։
Փաշինյանը նոյեմբերի 23-ին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագի էր մասնակցել, որն անցկացրել էր Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը։ Վերջինս Արարատ գյուղ էր ուղարկվել Մասյացոտնի թեմից։
Armenia Today
