Логотип

Մահացել է հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

Կիրակի կյանքից հեռացել է հայտնի հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է ringmagazine.com-ը։

Մարտիրոսյանը 39 տարեկան էր։ Նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում նա պայքարում էր մաշկի քաղցկեղի դեմ։

Վանեսն ավարտել էր կարիերան 2018 թվականին միջին քաշային կարգի չեմպիոն Գենադի Գոլովկինից վաղաժամ պարտություն կրելուց հետո։ Իր 13-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հաղթել է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Կասիմ Օուման, Ուիլի Նելսոնը և Իշե Սմիթը։

Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 1-ին Երևանում, մեծացել է Գլենդելում (Կալիֆոռնիա)։ Վանեսը ներկայացրել է ԱՄՆ–ն 2004 թվականի Օլիմպիական խաղերում, իսկ պրոֆեսիոնալ ռինգ է անցել 2005 թվականին՝ գովազդային պայմանագիր ստորագրելով Top Rank-ի հետ։

Նրան մարզել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ֆրեդի Ռոուչը, Ռոնի Շիլդսը, Ջո Գուսենը, Էդմոնդ Թարվերդյանը և Ռոմա Քալանթարյանը։

Sputnik Արմենիա