Համացանցում մի լուսանկար է տարածվում, որում ներկայացված է դիմում՝ ուղղված Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Դիմումում բարձր դասի հոգևորականները դիմում են նրան և խնդրում ու հորդորում առժամանակ կասեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը եկեղեցում:
Նկատենք, որ տարածվող դիմումում նշված են դիմող հոգևորականների անունները, որոնքստորագրելենվերոնշյալիներքո:
Այն ներկայացնում ենք՝ ստորև.
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էին Արշակ Սրբազանին առնչվող անպարկեշտ տեսանյութեր։ ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։
News.am
