Логотип

Պապուաշվիլի․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը փոխակերպում է Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը պատմական հնարավորություն են բացում Սևծովյան տարածաշրջանի համար։ Դրա մասին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 66-րդ գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Խաղաղությունն արդեն ձեռք է բերվել տեղում, որը փոխակերպում է Հարավային Կովկասի անվտանգության լանդշաֆտը և հսկայական ներուժ է բացում ամբողջ Սևծովյան տարածաշրջանի համար՝ տնտեսական և կապի առումով։ Ողջունում ենք նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը»,- ըստ վրացական լրատվամիջոցների՝ հայտարարել է Պապուաշվիլին։

News.am