Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով վաղը՝ նոյեմբերի 26–ին, խորհրդարանում սպասվող լսումներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Որպես պատճառ նշվեց աշխատանքային ծանրաբեռնվածությունը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ:
