Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին` նոյեմբերի 29–ին, դուրս կբերվի Աստվածամուխ սուրբ գեղարդը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածինը։
Մայր տաճարում ժամը 10։30–ին կմատուցվի Սուրբ պատարագ, որի ընթացքում էլ դուրս կբերվի Աստվածամուխ սուրբ գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարում կմնա մինչև ժամը 18։00։
Մայր աթոռից հայտնում են նաև, որ տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28–ին, ժամը 17։30–ի երեկոյան ժամերգության ընթացքում Մայր տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
Sputnik Արմենիա
