Վարչապետի կողմից որևէ անձի որևէ գործողություն հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ՝ որպես «փողերի լվացում» որակելը ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ՈՒՂՂԱԿԻ հրահանգավորում է, նաև անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում է՝ պաշտոնյայի կողմից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:
Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով՝ Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»:
Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու։
Ազգային շահով առաջնորդվող իշխանությունը, հիմա երախտիքի ու կատարված հսկայածավալ աշխատանքների ներկայացման վերաբերյալ տեսաձայնագրություններ կտեղադրեր։
Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը»։
News.am
