Логотип

Ստեփանակերտի «Դեդո-բաբո» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել

Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» արձանը, որն ավելի հայտնի է «Դեդո–բաբո» անվանումով, վանդալիզմի է ենթարկվել։ Տեղեկությունը հայտնում է «Գեղարդ» գիտահետազոտական հիմնադրամը` հղում անելով թալիշ լրագրողի հրապարակմանը։

Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն X-ի իր միկրոբլոգում տեսագրություն է հրապարակել և գրառում արել։

«Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել «Մենք ենք մեր սարերը» պատմական հուշարձանը, որը համարվում է Արցախի խորհրդանիշ»,- նշել է Շալիևը։

Նրա ներկայացրած տեսանյութում արձանի վրա՝ առջևի հատվածում, երևում են ադրբեջաներենով արված տարբեր գրառումներ։ Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որում հուշարձանի տարբեր մասում ևս երևում են ադրբեջաներենով արված փորագրումներ ու գրառումներ։

Sputnik Արմենիա