Логотип

Ավագանու անդամ․ ՔՊ-ն մտադիր է մինչ տարեվերջ արգելել Երևանի Կենտրոն սեփական մեքենաներով մուտք գործելը

Երևանի կառավարումը տապալածներն ընդդեմ քաղաքացիների հերթական քայլին են գնալու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Քաղաքի խցանումների հարցն իբր լուծողները թանկացրեցին կարմիր գծերը՝ դարձնելով 160.00 դրամ, հավաքեցին 2 մլրդ 100 մլն դրամ ու ձախողեցին։

Ստեղծեցին հիմնարկ՝ «ԱՆԻՖ 2», տրամադրեցին 480 մլն դրամ իբր խցանումների հարցը լուծելու համար։

Իրականում ամեն բան ձախողած ու թանկացրած, փոքրամասնության քվեն ստացածները մտադիր են մինչ տարեվերջ արգելել Կենտրոն վարչական շրջան սեփական մեքենաներով մուտք գործելը։

Մեքենաների ընտրությունը կորոշի փոքր խմբակը՝ սահմանելով մեքենայի մակնիշն ու տարեթիվը։

«Հպարտ» քաղաքացին վերածվեց տուգանքի մատերիալի ու դասակարգվեց»,-գրել է նա:

News.am