«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մտադիր է դառնալ հուսահատ և անտարբեր քաղաքացիների լայն զանգվածների ձայնը։ Այս մասին Թաթոյանը հայտարարել է նոյեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսում։
«Այս մամուլի ասուլիսում ես կպատասխանեմ երեք հիմնական հարցի՝ որոնք են երկրի խորը արմատացած խնդիրները, ո՞վ կարող է լուծել դրանք, ինչպե՞ս լուծել դրանք, և ո՞րն է իմ օրակարգը», – ասել է Թաթոյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ներքաղաքական կյանքը վերածվել է մրցավազքի, փակ շղթայի՝ երկու ճյուղերով. մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ նախկին նախագահները։ Փաշինյանը, որը իշխանության եկավ նախկին նախագահների և նրանց սխալների նկատմամբ ատելության ալիքի վրա, այժմ երկիրը պահում է ատելության և թշնամանքի ճիրաններում։ Պարզվում է, որ նրանք չեն կարող գոյություն ունենալ առանց միմյանց, կարծում է Թաթոյանը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ քաղաքացիների 60-70 տոկոսը անտարբեր է, պարզապես չի մասնակցում երկրի ամենակարևոր որոշումներին և պարզապես չի մասնակցում ընտրություններին։ «Ես հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Մենք եկել ենք ասելու, որ մենք դառնալու ենք ձեր ձայնը և մենք բոլորով միասին կտրելու ենք, ճեղքելու ենք այս համակարգը, որը իմ համզոմամբ առնվազն 5 տարիներին, եթե ոչ ավելի թունավորում է մեր քաղաքական համակարգը», – խոստանում է Թաթոյանը։ Նա պնդում է, որ քանի դեռ հարցը ձևակերպված է այսպես՝ «Նախկիններն ընդդեմ Փաշինյանի», երկրորդը կհաղթի։
Թաթոյանը նշել է, որ Փաշինյանի գործողությունները հիմնված են երեք հենասյուների վրա՝ նախկին նախագահներ, եկեղեցի և ռուսներ։ «Նրանք սարսափած են։ Փաշինյանն ինքը չի խոսում [ռուսների] դեմ, բայց նրա թիմի անդամներն են խոսում նրա հանձնարարությամբ», – նշել է Թաթոյանը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը պատասխանել է հարցին. «Նախկինները չեն կարող վերադառնալ իշխանության»։ Հետևաբար, առաջինների՝ իշխանության վերադառնալու փորձերը սնուցում են Փաշինյանի իշխանությունը։
«Ես չեմ ասում, որ նախկինում՝ մինչև 2018 թվականը կամ պաշտոնաթող նախագահների օրոք ոչ մի լավ բան չի եղել։ Դրանք 2018 թվականի դրությամբ բոլոր երեք նախագահների դրությամբ կուտակված խնդիրներն էին։ Նույնը ես ասում եմ նաև այսօր։ Այսօր էլ լավ բաներ տեղի ունենում են և դրանք դրվագային են և մեր երկիրը պարզապես հետընթացի մեջ են պահում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նեգատիվի իշխանություն է, նեգատիվ ինքնություն ունեցող իշխանություն է և ամբողջը կառուցված է ատելության շուրջ», – ընդգծել է Թաթոյանը։ Նա նաև կոչ է արեցլ նախկին նախագահներին. եթե ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, մի՛ մասնակցեք ընտրարշավին։
