Ջրի սակագինը Հայաստանում 2026 թվականին չի փոխվի։ Որոշումը կայացվեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։
ՀԾԿՀ սակագնային վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտարարեց, որ առանցքային պարամետրերով (ջրի սպառման ծավալ, էլեկտրաէներգիայի սակագներ) էական փոփոխություններ (ավելի քան 0,5% ) չեն արձանագրվել, ուստի որոշվել է սակագինը թողնել նույն մակարդակում:
Անապահով ընտանիքների համար սակագինը կմնա 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար, մյուս տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համար այն կկազմի 200.42 դրամ։
Հայաստանի ջրամատակարարման օպերատորը «Վեոլիա ջուրն» է` ֆրանսիական «Veolia»-ի դուստր ձեռնարկությունը։ Ընկերությունը 2017 թվականից 15 տարով կոնցեսիոն պայմանագրի շրջանակում կառավարում է Հայաստանի ջրամատակարարման ցանցը Երևանում և հանրապետության այլ շրջաններում (գրեթե բոլոր քաղաքներում և ՀՀ որոշ գյուղերում), ինչպես նաև ջրամատակարարման և կոյուղու ենթակառուցվածքները։
Sputnik Արմենիա
