Логотип

Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը համաձայնության են եկել Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման շուրջ

Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաթուղթը նախատեսում է մաքսային մոտեցումների ներդաշնակեցում, միասնական համապարփակ սակագնի ձևավորում, կանոնավոր բլոկային գնացքների գործարկում և Հյուսիս-Հարավ երթուղով տրանսպորտային ընթացակարգերի կատարելագործում։

Նշվում է, որ այս մեխանիզմների ներդրումը թույլ կտա ստեղծել ավելի կանխատեսելի, արագ և ծախսարդյունավետ լոգիստիկ շղթա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։

Հավելվում է, որ համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարածաշրջանում տարանցիկ հոսքերի կայուն աճի համար։

News.am