Логотип

Փաստացի դուրս եկած ենք․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից։ Նա այդ մասին ասաց այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Նոյեմբերի 24-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)` Բիշքեկում նախատեսված գագաթնաժողովին, սակայն դեմ չեն համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի դուրս գալու հարց ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։

«Փաստացի դուրս եկած ենք, ինչ վերաբերում է մնացածին, դա էլ թողեք մեր քաղաքական նպատակահարմարության և մեր բանակցությունների վրա»,- ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու վերաբերյալ հարցին։

Sputnik Արմենիա