Логотип

Պոլսո հայոց պատրիարքը Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կմեկնի Անկարա։ Այս մասին տեղեկանում ենք Հայոց Պատրիարքության հաղորդագրությունից։

«Ինչպես հայտնի է վաղը՝ նոյեմբեր 27-ին, Թուրքիա կժամանի Կաթոլիկ Եկեղեցու Հոգևոր Պետ՝ Ն.Ս.Տ.Տ. Լևոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը, ում առաջին կանգառը պետք է լինի Անկարան: Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահն ի պատիվ Նորին Սրբության՝ ընդունելութուն պիտի պատրաստի, որին հրավիրված է նաև Նորին Ամենապատվությունը:

Մեր Հոգևոր Պետը վաղն առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք և կմասնակցի ընդունելությանն ու նույն գիշերը կվերադառնա Աթոռ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

News.am