Логотип

Կրակոցներ Թրամփի նստավայրի մոտ. 2 մարդ վիրավորվել է, Սպիտակ տունը շրջափակված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 26–ի ժամը 15:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով` կեսգիշերին) Սպիտակ տանը՝ Թրամփի նստավայրի մոտ, կրակոցներ են տեղի ունեցել։

Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է մեկ կասկածյալի ձերբակալության մասին։ Կրակոցների հետևանքով Ազգային գվարդիայի երկու անդամ է տուժել։ Նրանք ծայրահեղ վիճակում են։

Թրամփն ավելի վաղ հաստատել էր, որ հարձակվողը 2021 թվականի սեպտեմբերին է ժամանել Աֆղանստանից։

Տեղի ունեցածի հետ կապված հատուկ տեսաուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտարարել է, որ Սպիտակ տան մոտ Ազգային գվարդիայի անդամների վրա հարձակումը երկրի համար սպառնալիքի դրսևորում էր, որը գալիս է ապօրինի ներգաղթյալներից։

«Այս հարձակումն ընդգծում է մեր ազգի առջև ծառացած ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը։ Նախորդ վարչակազմը թույլ է տվել 20 մլն չստուգված և անհայտ ներգաղթյալների մուտք գործել երկիր», – ասել է Թրամփը։

Նախագահը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է նման ռիսկի ենթարկվի իր իսկ գոյության համար։

Թրամփը կրակողին անվանել է «կենդանի» և վստահեցրել, որ նա բարձր գին կվճարի իր արարքի համար։ Բացի այդ, նա պահանջել է ստուգել Բայդենի օրոք երկիր ժամանած Աֆղանստանի յուրաքանչյուր քաղաքացու։

Այժմ Սպիտակ տունը շղթայված է և գտնվում է մեկուսացման ռեժիմում։

Sputnik Արմենիա