Логотип

ԵՄ․ Միջին միջանցքը պետք է դառնա այլ երթուղիների հուսալի այլընտրանք

Եվրամիությունը հաստատակամորեն մտադիր է Անդրկասպյան տրանսպորտային երթուղին, որը հայտնի է նաև որպես Միջին միջանցք, դարձնել Հյուսիսային երթուղու հուսալի երկարաժամկետ այլընտրանք։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտա Կոսը։

«Միջին միջանցքը աշխարհաքաղաքական և տնտեսական օգուտ է բերում այս երթուղու վրա գտնվող բոլոր երկրներին՝ կազմված լինելով երկաթուղիների և նավահանգիստների միահյուսումից, որոնք Միացնում են Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպային»,- ասել է եվրահանձնակատարը։

Ըստ նրա՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2022 թվականից մինչ օրս արդեն քառապատկվել է։ «Մինչև 2030 թվականը այն կարող է եռապատկվել, եթե ներդրումները ճիշտ ուղղորդվեն՝ դրա թողունակությունը մեծացնելու և «նեղ վայրերը» վերացնելու համար։ Տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումները՝ ավելի շատ հնարավորություններ են ստեղծում թվային և էներգետիկ հասանելիության մեջ և նվազեցնում են շանտաժի ռիսկը», – նշել է Կոսը։

News.am