Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներն ընդունել են կազմակերպության` 2026-2030 թվականների ռազմական համագործակցության զարգացման ծրագիրը։ Այս մասին ասվում է Բիշքեկում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։
Փաստաթղթում նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են շարունակել զարգացնել հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու միջոցները՝ դրանց բարձր մարտունակությունը բարձրացնելու նպատակով։
«Հայտարարում ենք մեր մտադրության մասին՝ շարունակել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների զարգացումը՝ առաջադրված խնդիրներին դիմակայելու և մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու համար դրանց բարձր մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով», – ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, ՀԱՊԿ երկրների ղեկավարները մտադիր են հետագայում ևս կատարելագործել կազմակերպության գործունեությունը։
«Հայտարարում ենք մեր անխախտ մտադրության մասին՝ հետագայում ևս կատարելագործելու կազմակերպության գործունեությունը, որը հավաքական հիմքով ապահովում է իր անդամ պետությունների անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», – ասվում է փաստաթղթում։
Կազմակերպության անդամները արդիական են համարել համաշխարհային տեղեկատվական տիրույթում ՀԱՊԿ-ի դրական կերպարի խթանմանը և ջանքերը` ուղղված ոչ հավաստի տեղեկատվության տարածմանն ու արտաքինից ապակառուցողական դրույթների պարտադրմանը հակազդելուն։
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նշել են հավաքական ուժերի ամենամյա համատեղ զորավարժությունների արդյունավետությունը։
Բացի այդ, ՀԱՊԿ երկրները հորդորել են ԱՄՆ–ին աջակցել Ռուսաստանին՝ ևս մեկ տարով պահպանելու ստատուս–քվոն ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի համար։
«Ողջունում ենք ՌԴ–ի կառուցողական նախաձեռնությունը՝ պահպանելու առնվազն մեկ տարվա ընթացքում ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի շրջանակում ՌԴ–ի և ԱՄՆ–ի համապատասխան զինանոցների վերաբերյալ այդ համաձայնագրով սահմանված ստատուս–քվոն այն բանից հետո, երբ այն դադարեց գոյություն ունենալ 2026 թվականի փետրվարին», – նշվում է փաստաթղթում։
Sputnik Արմենիա
