Логотип

ՎԶԵԲ-ը ՀՀ-ի զբոսաշրջության զարգացման համար ավելի քան 96 մլն եվրո կտրամադրի

Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման համար ավելի քան 96 մլն եվրո վարկ կստանա։ Վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագծին կառավարությունը հավանություն է տվել նոյեմբերի 27-ի նիստում։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120 500 000 եվրո, որից՝ 96 400 000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24 100 000 եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։

Ծրագիրը ներառում է ենթակառուցվածքների բարելավում Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգիսում և Արենիում, կլաստերների զարգացման ծրագրերի մշակում, ճանապարհների և քաղաքային տարածքների արդիականացում, զբոսաշրջային հուշարձանների կառավարման պլաններ, կազմակերպչական աջակցություն, մասնավոր հատվածի ներգրավման խթանում և տեղական աշխատուժի հմտությունների զարգացում։

Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի ավարտը նախատեսված է 2030 թվականի օգոստոսի 31-ին, իսկ վարկի վերջնական մարման ժամկետը՝ 2030-ի դեկտեմբերի 31-ին։

Armenia Today