Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում հրաժեշտ են տալիս ակումբի պատմության լավագույն ռմբարկուներից մեկին՝ Նիկիտա Սիմոնյանին:
Սիմոնյանը նշանակալի դեր է ունեցել նաև հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա առաջնորդությամբ Երևանի «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և նվաճել է գավաթը՝ արձանագրելով հայկական ակումբային ֆուտբոլի ամենափայլուն հաջողություններից մեկը։
«Սպարտակում» հանդես գալու տարիներին Սիմոնյանը չորս անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության հաղթող՝ 1952, 1953, 1956 և 1958 թվականներին։ Ավելի ուշ, արդեն որպես թիմի գլխավոր մարզիչ, նա երկու անգամ էլ տարել է ակումբը տիտղոսի՝ 1962 և 1969 թվականներին։
Նրա մարզական կարիերայի կարևոր էջերից է նաև 1956 թվականի Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում ստացած ոսկե մեդալը, որն ավելացրել է Սիմոնյանի հեղինակությունը սովետական ու միջազգային ֆուտբոլում։
«Հրապարակ»
