Հուսանք, որ որոշ ժամանակ անց [Հայաստանի] քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում և մենք միասին կշարժվենք առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է TASS-ը։
Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ «Հայաստանի հարցը բարձրացվում է ամեն անգամ, ոչ միայն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում և մամուլի ասուլիսներում. այս հարցը նաև օրակարգում է՝ լրագրողների հետ փաստացւ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ»։
Նա նշեց, որ «Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է և իրավունք ունի միանալ որոշակի կազմակերպությունների կամ կասեցնել իր գործունեությունը [դրանցում]»։
News.am
