Логотип

Էտած ճյուղերը տեղափոխում են Ավան ու այրում. Օդի աղտոտվածության պատասխանատուն քաղաքապետարանն

Էտած ճյուղերը տեղափոխում են Ավան ու այրում. Օդի աղտոտվածության պատասխանատուն քաղաքապետարանն Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ մեծաքանակ կտրտված ճյուղեր են այրում։ Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութով ցույց է տալիս, թե ինչպես են այդ ցախն այրում, ինչի հետևանքով տարածքն ամբողջությամբ ծխածածկ է լինում։

«Կտրտած ծառերը վառում են, անունն էլ դնում են, որ բարեգործական նպատակներով կարիքավոր ընտանիքներին են բաժանում, երևի փողեր են դուրս գրում»,-ասում է նա։

Տեսանյութին կից Մանուկյանը նշել է.

««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հողմից քաղաքի ծառերը կտրատվում և էտվում են, իսկ ճյուղերը տրցակներով տեղափոխվում Ավան վարչական շրջանի՝ Ֆուտբոլի ակադեմիայի հետնամաս։

Առնվազն 4 անգամ հրապարակայնորեն անրադարձել եմ այս խնդրին, որ կտրատած ճյուղերը տանում և վառում եք ակադեմիայի հետնամասում, որտեղ մարզվում են մեր երեխաները. . .

Քաղաքակիրթ աշխարհում այդ ճյուղերը կտրատվում է, մշակվում և որպես պարարտանյութ վերադաձվում բնության։  Տիգրան Ավինյան, Դու՛ք առնվազն կարող էիլ այդ ճյուղերը բաժանել անապահով ընտանիքներին, սակայն ոնց-որ նախընտրել եք վառել։

Երեկ պարզվեց, որ աշխարում մեր Ավան վարչական շրջանը օդի աղտոտվածությամբ «պատվավոր» առաջին տեղում է . . .

Նիկոլ Փաշինյան Դու՛ք հա՞շտ եք այս պատկերի հետ, Դու՛ք կիսու՞մ եք այս աշխատելաոճը։

Նիկոլ Փաշինյան, եթե Դուք հիմա լինեիք ընդիմություն քաղաքի կառավորղների «ութ հերը» չէի՞ք անիծել . . .

Թե բա սիրում ենք մեր Երևանը։ Թե բա սիրում ենք Ձեզ մեր ժողովուրդ ( ձեռի հետ էլ խեղդում ենք)։ Թե բա սիրում ենք կանաչն ու բնությունը։ Ձեր սիրած կանաչը դոլարն է dollar»։

Panorama.am