Логотип

Հայերի «դատավարությունը» Բաքվում. փաստաբանները խնդրել են արդարացման «վճիռներ» կայացնել

Բաքվում այսօր կայացել է հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով հերթական շինծու դատավարությունը։

Այսօր ելույթ են ունեցել փաստաբանները և արդարացման «դատավճիռներ» կայացնելու ստանդարտ առաջարկով դիմել են «դատարանին»։

Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա