«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում»։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։
Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է»,–գրել է փաստաբանը։
News.am
