Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ձգտում է ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ, հինգշաբթի Բաքվում «Եվրասիական տնտեսական ինտեգրմանը մասնակցությունից բիզնեսի համար օգուտները» խորագրով կլոր սեղանի ժամանակ, ասել է Բելառուսի դեսպան Դմիտրի Պինևիչը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«ԵԱՏՄ-ն ձգտում է ամրապնդել համագործակցությունը այնպիսի բարեկամ երկրների հետ, ինչպիսին է Ադրբեջանը, և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱՊՀ-ն, Թյուրքական պետությունների կազմակերպությունը և այլ տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունները»,- ասել է նա։
Իր հերթին, Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ կարող է նպաստել երկրում օտարերկրյա ներդրումների աճին։
«Մենք շատ դրական երկխոսություն ունենք Ադրբեջանի հետ»,- ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ Միության երկրների հետ Ադրբեջանի առևտրաշրջանառությունն աճում է։
News.am
