Логотип

Քաղաքական նոր ուժերն ու ընդդիմադիր դաշտում ամենաակտիվները կլինեն իրավապահների ուշադրության ներքո

Նոր ստեղծվող քաղաքական ուժերից սկսած մինչև ընդդիմադիր դաշտում ամենաակտիվները առաջիկա ամիսներին կլինեն իրավապահների ուշադրության ներքո, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անեով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ իրավապահները բոլորի հետ կապված թղթապանակներ են հավաքել և պատրաստ սպասում են, թե ով որտեղ կսխալվի, որ գործի դնեն կոմպրոմատները:

Թերթի տեղեկություններով՝ նման կերպ վարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ուղղված արշավի ընթացքում՝ «Սրբազան հայրերին հրավիրվել են տարբեր բաժիններ, անձնական տարբեր բնույթի նյութեր են դրվել նրանց դեմ, ինչի համար վերջիններս որոշել են ընդառաջ գնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջներին ու կաթողիկոսի հեռացման համար քայլեր ձեռնարկել»:

Վարչապետը նոյեմբերի 27-ին հանդիպել էր եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ, որոնք նախկինում, ըստ իշխանական լրատվամիջոցների, ստորագրել էին Մայր Աթոռի դիվանապետին դատապարտող հայտարարություն: Հանդիպմանը մասնակցել են արքեպիսկոպոսներ Աբրահամ Մկրտչյանը, Առաքել Քարամյանը,Վազգեն Միրզախանյանը, եպիկոպոսներ Անուշավան Ժամկոչյանը, Վրթանես Աբրահամյանը, Նավասարդ Կճոյանը, Առաքել Տիգրանյանը, Գևորգ Սարոյանը։

Մայր Աթոռ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։

Armenia Today