Логотип

Թրամփ․ Ես ընդմիշտ կկանգնեցնեմ միրգրացիան երրորդ աշխարհի բոլոր երկրներից

Չնայած մեր տեխնոլոգիական առաջընթացին, իմիգրացիոն քաղաքականությունը խափանել է այդ ձեռքբերումները և կյանքի պայմանները շատերի համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես ընդմիշտ կկանգնեցնեմ միրգրացիան երրորդ աշխարհի բոլոր երկրներից, որպեսզի թույլ տամ ԱՄՆ համակարգին լիովին վերականգնվել, կդադարեցնեմ միլիոնավոր անլեգալ մուտքերը, ներառյալ նրանք, որոնք ստորագրվել են քնկոտ Ջո Բայդենի կողմից Autopen ծրագրով, և բոլորին կարտաքսեմ, ովքեր զուտ ակտիվ չեն ԱՄՆ-ի համար կամ ի վիճակի չեն սիրել մեր երկիրը։

Ես կդադարեցնեմ բոլոր դաշնային արտոնությունները և նպաստները մեր երկրի քաղաքացի չհանդիսացողների համար, կզրկեմ միգրանտներին քաղաքացիությունից, որոնք խափանում են ներքին հանգստությունը, և կարտաքսեմ ցանկացած օտարերկրացու, որը հանրային բեռ է ներկայացնում, անվտանգության սպառնալիք է կամ անհամատեղելի է արևմտյան քաղաքակրթության հետ։ Այս նպատակները կհետապնդվեն անլեգալ և ապակայունացնող բնակչության թվաքանակի զգալի կրճատման համար, ներառյալ նրանց, ովքեր ընդունվել են չարտոնված և Autopen-ի հավանության անօրինական ընթացակարգով։ Միայն ՀԱԿԱՌԱԿ ՄԻԳՐԱՑԻԱՆ կարող է լիովին շտկել այս իրավիճակը։ Բացի այդ, ԵՐՋԱՆԻԿ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՕՐ ԲՈԼՈՐԻՆ, բացի նրանցից, ովքեր ատում են, գողանում, սպանում և քայքայում այն ամենը, հանուն ինչի հանդես է գալիս Ամերիկան․ դուք այստեղ երկար չեք մնա»,- գրել է Թրամփը։

News.am