Логотип

Ռուսաստանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը պատրաստվում են մեծ պատերազմի

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, որքան էլ խելագար թվա, սկսել են պատրաստվել Ռուսաստանի հետ me] պատերազմի։ Այս մասին հայտարարել է Բելգիայում Ռուսաստանի դեսպան Դենիս Գոնչարը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«ՆԱՏՕ անդամները, իրենց բնակչությանը վախեցնելով Կրեմլի կողմից դաշինքի երկրների վրա հարձակվելու գոյություն չունեցող ծրագրերով, սկսել են, որքան էլ խելագար թվա, պատրաստվել Ռուսաստանի հետ մեծ պատերազմի։ ԵՄ-ը առաջ է մղում անզուսպ ռազմականացումը, թաղում է միասնական Եվրոպայի՝ խաղաղության և բարգավաճման սկզբնական հայեցակարգը, ԵՄ-ը վերածելով ՆԱՏՕ հավելվածի։ Արդյունքում՝ Եվրոպան արագ կորցնում է իր գլոբալ կշիռն ու մրցունակությունը»,- ընդգծել է նա։

Դեսպանը հայտնել է, որ Ռուսաստանը «չի ձգտում բախման», այլ «աշխատում է համախոհ գործընկերների հետ՝ Եվրասիայում միասնական անվտանգության ճարտարապետություն կառուցելու համար»։ Նա ավելացրել է, որ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է ՆԱՏՕ անդամ պետություններին «վերանորոգել ընդհանուր եվրոպական տունը», այդ թվում 2021թ․՝ կնքելով իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրեր փոխադարձ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, սակայն «մեր բոլոր նախաձեռնությունները մեծամտաբար մերժվել կամ անտեսվել են»։

News.am