Логотип

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Պաշտոնաթող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին հետախուզվում է քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալը) և 549-րդ հոդվածով (լիազորությունների գերազանցումը կամ լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնաս):

Հավելենք, որ Խաչատուրովի դեմարդեն հարուցված գործ կա «Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացում» հոդվածի հատկանիշներով։

Sputnik Արմենիա