Логотип

Ուկրաինական անօդաչուները Սենեգալի ափերի մոտ գրոհել են թուրքական լցանավը

«Բեշիքթաշ դենիզջիլիք» ընկերությանը պատկանող թուրքական «Մերսին» լցանավը Սենեգալի ափերի մոտ ենթարկվել է ուկրաինական անօդաչուների հարձակմանը, հայտնում է Deniz Haber-ը։

«Բեշիքթաշ շիփինգ»-ին պատկանող՝ 183 մետր երկարությամբ, 32 մետր լայնությամբ և 50 000 տոննա հում նավթի բեռնատարողությամբ «Մերսին» լցանավը Սենեգալի ափերի մոտ հարձակման է ենթարկվել այն պատճառով, որ ռուսաստանյան նավթ էր տեղափոխում։

Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավը կառուցվել է 2009 թվականին։

News.am