Логотип

Արցախում կրկին հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Քարվաճառի շրջանում հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հրդեհը բռնկվել է բաց տարածքում՝ մի քանի գյուղերի մոտակայքում։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Հրդեհաշիջումը բարդանում է քամոտ եղանակով և տեղանքի բարդ ռելիեֆով պայմանավորված։

Ավելի վաղ՝ հուլիսին, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում բռնկված հրդեհները սպառնալիք էին ստեղծել հայկական պատմամշակութային ժառանգության շուրջ հարյուր հուշարձանների համար: Կրակի տարածման գոտում էին հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշի և մի շարք այլ գյուղերի շրջակայքում գտնվող հուշարձանները:

Armenia Today