ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ-ն ավարտեց իր աշխատանքը Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին՝ համաձայն Նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։
«Այս գործընթացը դարձել է ԵԱՀԿ անդամ բոլոր 57 մասնակից պետությունների կողմից սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումը, որին նախորդել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական Համատեղ հռչակագիրը»,— նշվում է տեքստում։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին և գործել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ։ 2022 թվականի ապրիլին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են Մոսկվայի հետ համագործակցելուց խմբի շրջանակներում։
News.am
