Логотип

Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանը տեսակցել են Միքայել և Բագրատ Սրբազաններին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանը այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:

«Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:

Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:

Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Տ.Աբրահամյանը։

News.am