Թուրքիայի՝ բարեկամ և թշնամական երկրների ընկալումը տատանվում է՝ կախված կառավարության քաղաքականությունից և պետական շահերից։ EuroPoll Statistics-ի վերջերս անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, թե թուրքական հասարակությունը որ երկրներին է համարում բարեկամներ, գրում է Yeni Ankara-ն։
Հարցման մասնակիցներին հերթով թվարկել են 20 երկիր և հարց տվել. «Դուք այդ երկիրը համարո՞ւմ եք Թուրքիայի համար բարեկամ»։
Թուրքերն ամենից բարյացակամ են եղել Ադրբեջանի նկատմամբ՝ հարցվածների 94,2%-ը այն համարել է բարեկամ։ Հայաստանը զբաղեցնում է ցանկի հակառակ ծայրը՝ ընդամենը 3,3%-ով։ Առավել աբարեկամ համարվող հինգ երկրների շարքում են նաև Հարավային Կորեան (90%), Ճապոնիան (89,4%), Իտալիան (70,7%) և Ռուսաստանը (62,1%)։
Նվազ բարեկամ երկրներն են նշվել Իսրայելը (8,2%), Ֆրանսիան (9,6%), Մեծ Բրիտանիան (11,4%) և Միացյալ Նահանգները (17,2%)։
News.am
