Логотип

ՔՊ-ականները արդեն 2-րդ անգամ, Փաշինյանի ներկայությամբ ԱԺ-ում քվորում չկարողացան ապահովել

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 3–ին չկարողացավ նիստն սկսել, քանի որ քվորում չկար։ Սկզբում գրանցվել էր 50 պատգամավոր, իսկ կրկնակի քվեարկությունից հետո գրանցված պատգամավորների թիվն ավելացավ միայն մեկով՝ դառնալով 51, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 54 ձայն։

Այդ պահին նիօստերի դահլիճ էր մտնում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Եկեք, պարոն Մինասյան, մի ամբողջ Ազգային ժողով ձեզ է սպասում։ Կարոտել ենք, պարոն Մինասյան»,–ասաց նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Քվեարկության երրորդ փորձն էլ հաջողությամբ չպսակվեց, և ԱԺ նախագահը 20 րոպեով ընդմիջում հայտարարեց։

Հատկանշական է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և նրա ներկայությամբ արդեն երկրորդ անգամ ՔՊ–ականները քվորում չեն ապահովում։

Վարչապետը և կառավարության անդամները ժամանել են խորհրդարան, քանի որ այսօր պետք է շարունակվեն 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։

News.am