Логотип

ԵՄ նախկին բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազատ արձակվեց

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության նախկին գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր ազատ է արձակվել։

Մոգերինին Բրյուսելում ձերբակալվել էր Բելգիայի ոստիկանության կողմից՝ Եվրամիության ինստիտուտներում կոռուպցիայի, յուրացումների և այլ հնարավոր խախտումների քննության շրջանակում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինիին՝ խարդախության կասկածանքով։ Իրավապահները առգրավվել էին մի շարք փաստաթղթեր, բերման են ենթարկել առնվազն երեք անձի։ Նրանք մեղադրվում են պետգնումների հնարավոր խարդախության, կոռուպցիայի և շահերի բախման մեջ։

AuroraNews.am