Логотип

Փաշինյան․ Հայաստանի կառավարության տիրապետության ներքո չկա Քի Վեսթի փաթեթ

ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ կառավարության տրամադրության տակ չկա Քի Վեսթի փաթեթ։

«Հիմա էլ ասում են՝ բա Քիվեստի փաթեթը ինչի՞ չի հրապարակվել, որովհետև չկա Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քի Վեստի փաթեթ։ Քի Վեստի փաթեթի հենքը այն է, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է «Հայկական ժամանակ» թերթին և դա հրապարակվել է։ Դա է Քի Վեստի գաղափարական հիմքը։

Էլ չեմ ասում, դրա կարիքը չկա էլ, էս վերջերս «Ազատություն» ռադիոկայանը շատ մանրամասն փաստաթղթերով ռեպորտաժ արեց և դրանով ամեն ինչ ասված է։ Այսինքն չկա թեմա այդտեղ ընդհանրապես։ Հիմա բանավեճի չեմ էլ հրավիրում, որովհետև էլ ի՞նչ հրավիրեմ, ինչ խոսամ, էլ բանավեճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, կարդան, պատմեն, ի՞նչ պիտի պատմեն, պատմելու բան չկա»,– հայտարարեց Փաշինյանը։

News.am