«ԱրՔա» վճարայաին համակարգը կրկին խափանումների մասին է հայտնում։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի պատճառով առցանց իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։
«Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են համակարգը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Նախօրեին հայտնել էինք, որ «ԱրՔա» համակարգում ծանրաբեռնվածություն է նկատվել, որի հետևանքով համակարգում խափանումներ են եղել։
Հիշեցնենք` «ԱրՔա» համակարգում կրկին խնդիրներ էին առաջացել օգոստոսի 25-ին։ Ընկերությունը հայտնել էր, որ պատճառը տեխնիկական է, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունի։
«ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգում խափանումներ էին եղել նաև օգոստոսի 1–ին և օգոստոսի 13–ին։
Sputnik Արմենիա
