Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՎ VISA-Ն ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ CASHBACK ԱՐՇԱՎ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը Արդշինբանկի բոլոր Visa քարտապանները հնարավորություն կունենան ստանալու 10% cashback՝ գնումներ կատարելով հետևյալ խանութներում․ ZARA HOME, ZARA, BERSHKA, OYSHO, CHARLES & KEITH, MONSOON, LA SENZA, FLORMAR, SUNGLASS HUT, ZIPPY, QUIZ, PULL & BEAR, MASSIMO DUTTI, ACCESSORIZE, STRADIVARIUS, MARKS & SPENCER:

CASHBACKԸ ԿԿՈՒՏԱԿՎԻ ԱՄԲՈՂՋ ԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ և մեկ միասնական վճարումով կփոխանցվի մինչև 2026 թվականի փետրվարի 15-ը: Արշավին մասնակցում են Արդշինբանկի կողմից թողարկված Visa բոլոր քարտատեսակները: Ամբողջ արշավի ընթացքում յուրաքանչյուր քարտի համար առավելագույն cashback-ը 10,000 ՀՀ դրամ է:

Այն հաճախորդները, ովքեր դեռ չունեն Արդշինբանկի Visa քարտ կամ ընդհանրապես չեն հանդիսանում հաճախորդ, կարող են բիոմետրիկ նույնականացմամբ, առանց բանկ այցելելու ներբեռնել Արդշինբանկի մոբայլ հավելվածը, բացել հաշիվ և առցանց պատվիրել Visa թվային քարտ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով (+ 374) 12 222222 հեռախոսահամարով։

Այս նախաձեռնությամբ Արդշինբանկը ձևավորում է հաճախորդների համար առավել շահավետ գնումների մշակույթ՝ համատեղելով հաճախորդների նախասիրությունները, ներգրավելով իր գործընկերներին, ապահովելով զգալի cashback-ի չափեր և կիրառելով ժամանակակից թվային լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։