Логотип

Զինծառայությունից ապօրինի ազատում տալու հիմքով ռազմական հոսպիտալի բժիշկը կալանավորվել է

Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ»,– ասված է պատասխանում։

Կառույցը հայտնել է, որ ձերբակալվածներից մեկը՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, կալանավորվել է։